«Ռոսպոտրեբնադզոր»–ը հյուրանոցային սպասարկման ոլորտում ստուգումների ընթացքում 2018 թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ հայտնաբերվել է գների բարձրացման 502 դեպք։ Այս մասին հայտարարել է գերատեսչությունը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։ 

«Ընդհանուր առմամբ, հայտնաբերվել է հյուրանոցային սպասարկման ոլորտում գների բարձրացման 502 դեպք եւ որակավորման բացակայության 100 դեպք»,–նշել են գերատեսչության մամուլի ծառայությունում։

«Ռոսպոտրեբնադզոր»–ը խախտումների համար վարչական տուգանք է կիրառել նրանց նկատմամբ, ընդհանուր առմամբ ավելի քան 4.3 մլն ռուբլու չափով, ինչպես նաեւ տվել 169 նախազգուշացում։ 

Ստուգումներն իրականացվել են Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում, ընդհանուր առմամբ, 2018 թվականի մարտի 26–ի դրությամբ ստուգումներ են իրականացվել 10 141 հյուրանոցներում։