2017թ.-ի սեպտեմբերի 5-ին 11-ամյա աղջնակին մահացու վթարի ենթարկելու գործով դատական նիստն այսօր՝ մարտի 28-ին, հետաձգվեց:

NEWS.am-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրից հայտնեցին, որ նիստը հետաձգվել է, քանի որ պաշտպան Ժաննա Կոտիկյանը հայտնել էր, որ վառատողջ է եւ նիստին գալ չի կարող:

Նշենք, որ այս գործով վկաների հարցաքննության փուլն է այժմ:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Հակոբյանը իր «HUMMER H2» մակնիշի ավտոմեքենայով եւ Լեւոն Հակոբյանն իր «HONDA ACCORD» մակնիշի մեքենայով թույլ է տվել ՃԵԿ-ի կանոնների խախտում, ինչի հետեւանքով տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է անչափահաս աղջնակի մահը, վերջինիս մոր՝ Քնար Սարգսյանի առողջությանն անզգուշությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս, հոր՝ Կարեն Մկրտչյանի առողջությանը՝ միջին ծանրության վնաս:

Երկու վարորդներին էլ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանքի տակ են: