Չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, իտալական Լիվորնո քաղաքի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նախնական տվյալներով՝ պայթել է ցիստեռնը: Պայթյունի հետեւանքով մի քանի աշխատակից է տուժել:

Դեպքի վայր հրշեջներ եւ շտապ օգնության մեքենաներ են ժամանալ: Գոտին, որտեղ եւ պահվում էր դյուրավառ հեղուկը, էվակուացվել է: