Իտալիայի Լիվորնո քաղաքի նավահանգստում ցիստերնի պայթյունի հետեւանքով երկու մարդ է զոհվել, հաղորդում է Corriere Della Sera–ն։ 

Նշվում է, որ երկու աշխատողները մահացել են տեղում, երրորդը՝ հոսպիտալացվել է, վիճակը գնահատվում է ծանր։ 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ցիստերնը պայթել էր լիցքավորման ժամանակ։ Դեպքի վայրի հարակից շրջաններում տարհանում է իրականացվել։