ԱՄՆ-ում ոստիկանը կրակել է անզեն մարդու վրա, որը իջեցված տաբատով անցնում էր ճանապարհի երթեւեկելի մասով: Սպանվածի ընտանիքը հայտնում է, որ դա նման է «կանխամտածված սպանության», հաղորդում է BBC-ն:  Դեպքը տեղի է ունեցել Տեխասի նահանգի Հյուսթոն քաղաքում:

Հոլովակում 34-ամյա Դենի Ռեյ Թոմասը քայլում է դեպի ոստիկանը, որը նրան մի քանի անգամ բղավում է գետնին պառկել, որից հետո կրակում է: Թոմասի ընտանիքը պնդում է, որ իր երեխաների մահից հետո նա դեպրեսիայով էր տառապում: Նրա քույրը պատմել է, որ հոլովակում երեւում է, որ Թոմասը չի վազել ոստիկանի մոտ, չի փորձել վնասել նրան, այլ ուղակի քայլել է:

«Դա կանխամտածված սպանության է նման»,-կարծում է նա:

Հյուսթոնի ոստիկանությունը հայտնել է, որ Թոմասը հայտանբերվել է երթեւեկելի մասում, նրա տաբատն իջեցված է եղել, նա ինքն իր հետ խոսել է եւ հարվածել է անցնող մեքենաներին: