Ռումինիայի Չերնավոդե քաղաքի ատոմակայանում վթար է տեղի ունեցել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով տեղի լրատվականներին։
Mediafax–ի տվյալներով՝ առավոտյան ատոմակայանի ռեակտորներից մեկը անջատվել է ազգային էներգետիկական համակարգից՝ համակարգում առկա խափանման պատճառով։
S. N. Nuclearelectrica SA ընկերությունը հայտարարել է, որ անջատումը կապված է էներգաբլոկի էլեկտրական մասի խնդիրների հետ եւ չի ազդի միջուկային անվտանգության վրա։
Նշենք, որ սա վերջին օրերին գրանցված արդեն երկրորդ միջադեպն է Չերնավոդեի կայանում՝ մարտի 25–ին էլ անջատվել էր առաջին էներգաբլոկը, իսկ երկրորդը աշխատում էր 55 տոկոս հզորությամբ։
Չերնավոդե ատոմակայանը միակն է Ռումինիայում եւ ապահովում է երկրում սպառվող էներգետիկայի 20 տոկոսը, կառուցվել է 1996 թվականին։




























