ԱՄՆ Քալիֆորնիա նահանգում սրճարաններին պարտավորեցրել են քաղցկեղի սպառնալիքի մասին նախազգուշացում տեղադրել իրենց արտադրանքի վրա: Այս որոշումը կայացվել է Լոս Անջելեսի Գերագույն դատարանի կողմից, փոխանցում է DW-ն:
Որոշումը տարածվում է սուրճի վաճառքի հետ կապված մոտ 90 ընկերության վրա, այդ թվում նաեւ` հայտնի Starbucks-ի ցանցի: Ընկերություններին չի հաջողվել ապացուցել դատարանում, որ սուրճի մեջ ակրիմալիդի առկայությունը քաղցկեղային հիվանդությունների առաջացման համար պոտենցիալ վտանգ չի պարունակում:
CERT հասարակական կազմակերպությունը, որն այդ թվում նաեւ իրազեկում է քաղաքացիներին թունավոր նյութերի մասին, սրճարանների դեմ դատական հայց էր ներկայացրել դեռ 2010 թվականին: Ըստ կազմակերպության ներկայացուցիչների՝ սուրճի բովման ընացքում ձեւավորվող ակրիլամիդը կարցինոգեն է: Քանի որ այս նյութը կարող է քաղցկեղ առաջացնել, ապա արտադրանքի փաթեթավորման վրա, ըստ քալիֆորնիական օրենքի, պետք է նախազգուշացում լինի:
Սուրճի վաճառքով զբաղվող ընկերություններն իրենց հերթին պնդում են, որ ակրիլամիդի պարունակությունը սուրճի մեջ չափազանց աննշան է՝ այդ մասին գնորդներին նախազգուշացնելու համար: Սակայն ապացուցել այդ տեսակետը դատարանում սուրճի ներկայացուցիչներին, այնուամենայնիվ, չի հաջողվել: Այժմ սուրճ արտադրողների միությունը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը:
Քալիֆորնիայում սրճարանները քաղցկեղի սպառնալիքի մասին նախազգուշացում կտեղադրեն իրենց արտադրանքի վրա
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























