Երեւանում տղամարդը մեղադրվում է բժշկի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ:
Ըստ մեղադրանքի՝ Էդգար Յ.-ն 2017թ․ հկտեմբերի 29-ին «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի մանկաբարձական բաժանմունքում դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը: Նա բռնություն է գործադրել հերթապահ բժիշկ Գագիկ Պետրոսյանի նկատմամբ եւ վնասել հիվանդանոցի գույքը:
Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա ստորագրությամբ ազատ է արձակվել:




























