Ամերիկյան օրենսդիրները Հետաքննությունների դաշնային բյուրոյին (ՀԴԲ) կոչ են արել հետաքննել հաղորդումներն այն մասին, որ ԱՄՆ նախագահի խորհրդական եւ փեսա Ջարեդ Քուշները գաղտնի տեղեկություններ է տրամադրել Սաուդյան Արաբիայի արքայազն Մոհամմեդ բեն Սալմանին, գրում է Independent-ը:

Դեմոկրատ կոնգրեսականները ՀԴԲ-ին խնդրել են հետանքննել Քուշների կողմից «տեղեկատվության չարտոնագրված տրամադրումն» այն բանից հետո, երբ Մոհամմեդը նշել է թագավորական ընտանիքի այն անդամների անուննները, ովքեր դեմ են իրեն:

«Մենք խնդրում ենք ՀԴԲ-ին մոտակա հետաքննություն սկսել՝ պարզելու, ճիշտ են այդ հաղորդումները, թե ոչ, ուսումնասիրելու, թե արքանով այդ տեղեկատվությունը եւ աղբյուրները կարող են բացահայտված լինել», - ասել են կոնգրեսականներ Թեդ Լյուն, Ջերալդ Քոնոլին, Դոնալդ Բեյերը, Պրամիլա Ջայպալը, Փիթեր Ուելչը եւ Ռուբեն Գալյեգոն: Եթե այս հաղորդումները հաստատվեն, Քուշները, հավանաբար, դաշնային օրենք է խախտել: