Բաքվում ցեխային հրաբուխ է ժայթքել, հայտնում է Ադրբեջանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այրանթոկան հրաբխի ժայթքումը մոտ 7 րոպե է տեւել եւ ուղեկցվեկ է բոցով: Հրդեհի սյունը բարձրացել է խառնարանից մոտ 100-150 մետր: Հրաբխային գործընթացների մնացորդները տարածվել են շուրջ 2 հա տարածքի վրա, դրանց հաստությունը 0.3-1.2 մետր է: Հրաբխային տարածքում ձեւավորված ճառագայթաձեւ ճեղքեր են գոյացել: Տարածված հաղորդագրության մեջ նշվում է, որ ցեխային հրաբխի շուրջ բնակավայրեր չկան:
Նշենք, որ Այրանթոկան ցեխային հրաբուխը գտնվում է Բաքվի եւ Ապշերոնյան թերակղզու ցեխային հրաբուխների խմբի արգելոցի տարածքում: Առաջին ժայթքումը տեղի է ունեցել 1964 թվականի հոկտեմբերին: Վերջին անգամ ժայթքում էր գրանցվել 2008 թվականին:
Հասանելի է
русскийՏեղադրություն




























