Գազայի հատվածում իսրայելական զինվորականների հետ բախման հետեւանքով 5 պաղեստինցի է զոհվել, շուրջ 400–ն էլ վիրավորվել են։ Այս մասին հաղորդում է Maan լրատվական պորտալը՝ վկայակոչելով անկլավի բժշկական աղբյուրը։
Պորտալի տվյալներով, անկլավի երկու բնակչի կրակել են կեսօրին Ջաբալիայում եւ Ռաֆահեում փախստականների ճամբարի շրջանում։ Լույս ուրբաթ գիշերն իսրայելական տանկի համազարկից սպանվել է մեկ արաբ։
4 արաբի կրակել են բողոքի ակցիայի ժամանակ։ Շատ վիրավորներ էլ հիվանդանոց են դիմում հրազենային վնասվածքներով։
Բողոքների սկիզբը նվիրված է պաղեստինցիների կողմից նշվող Հողի օրվան։ Այն նշվում է ի հիշատակ 1976 թվականին զոհված 6 արաբների։ Ցույցերի գագաթնակետը տեղի կունենա մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները կնշեն Նակբան՝ «Ազգային աղետի օրը», որը նշվում է 1948 թվականին Իսրայել պետության ստեղծումից հետո։




























