2018թ.-ի առաջին 3 ամիսներին ոստիկանությունը հայտնաբերել է 31 անչափահաս, որը դանակ կամ կռփազենքեր են կրել: Այս մասին հայտնել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ (անչափահասների իրավունքների պաշտպանության և ընտանեկան բռնության դեմ պայքարի) վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը:

«31-ից 17-ը եղել է դանակ, 12-ը՝ կռփազենք, 2-ը՝ փայտյա մահակ: Հայտնաբերված դանակները միշտ չէ, որ սառը զենք են, բայց ցավոք սրտի, նույնիսկ դրանով հնարավոր է վնասվածք հասցնել դիմացինին: Մենք տարիներ առաջ դեպք ենք ունեցել դպրոցում, երբ երեխան մեկ ուրիշ երեխայի հենց փոքր դանակով մահացու վնասվածք էր հասցրել»,- ասել է նա:

Նելլի Դուրյանի կարծիքով, անչափահասները դանակ են վերցնում հենց տնից:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: