Մարտի 30-ին, ժամը 17:14-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Ն. Տիգրանյան փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատար ավտոմեքենան վնասել է արտաքին լուսավորման մալուխները, իսկ սյունը թեքվել է. անհրաժեշտ է օգնություն։

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «ԿամԱԶ» մակնիշի 380 OF 61 պետհամարանիշով (վարորդ՝ 1963 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենան վնասել է արտաքին լուսավորման մալուխները եւ սյունը:

Փրկարարները սահմանազատել են տարածքը եւ իրականացրել հերթապահություն` մինչ համապատասխան աշխատակիցների մոտենալը: