Մեքսիկայի Միգրացիայի ազգային ինստիտուտի աշխատակիցները ձերբակալել են Կենտրոնական Ամերիկայի երկրներից 136 միգրանտների, ովքեր փորձել են թրեյլերով հասնել ԱՄՆ-ի սահմանին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ըստ գերատեսչության՝ բեռնատարը Մեքսիկայի ոստիկանության կողմից կանգնեցվել է Վերակրուս նահանգի ճանապարհին: Ներսում գտնվել են գաղթականներ Գվատեմալայից, Սալվադորից, Հոնդուրասից եւ Նիկարագուայից: Ընդ որում թրեյլերում ջերմաստիճանը հասել է պլյուս 40 աստիճանի:

Գաղթականների թվում 49 անչափահասներ են եղել: Այժմ բոլոր ձերբակալվածներին օգնություն են ցույց տալիս: