Դաղստանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդուն, որը քարով ծեծելով սպանել է աղջկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին» վկայակոչելով տարածաշրջանի ՆԳՆ ներկայացուցչին:
«Երիտասարդը ձերբակալվել է, գործը փոխանցվել է Քննչական կոմիտե», —ասել է ուժային կառույցների ներկայացուցիչը:
Գործակալության աղբյուրի տվյալներով՝ սպանված աղջիկը եղել է կասկածյալի հարսնացուն: Սպանության պատճառը խանդն է:
«Տղամարդը սպանել է աղջկան, քանի որ դավաճանության մեջ է կասկածել», — ասել է զրուցակիցը:
Երիտասարդը սպանության վայրից փախուստի է դիմել, հաղորդում է NEWS-R-ն:
Սոցցանցերում հոլովակ է հայտնվել, որում երեւում է ինչպես է աղջիկը պառկած ճանապարհի վրա, իսկ տղամարդը ոտքերով հարվածում էնրան: Հետո նա վերցնում է մի մեծ քար եւ դրանով հարվածում աղջկա գլխին: Նրանց կողքով անցնում են մեքենաներ, անցորդներ, որոնք չեն արձագանքում կատարվածին:




























