Քենիայում հարավ-արեւմուտքում հայտնված մեծ ճեղքը հանգեցրել է Նայրոբի-Նարոկ ավտոմայրուղու մի մասի ոչնչացմանը, հաղորդում է moya-planeta.ru-ն:

Բազմակիլոմետրանոց ճեղքը ուղեկցվել է սեյսմիկ ակտիվությամբ: Արևելա-Աֆրիկյան ճեղքվածքը, որը ռիֆտային հովիտ է առաջացրել, ձգվում է 3000 կմ եւ բաժանում է աֆրիկյան սալաքարերը երկու անհավասար մասերի՝ սոմալիական եւ նուբիական սալաքարերի, որոնք միմյանցից հեռվանում են տարեկան 6-7 մմ արագությամբ:

138 միլիոն տարի առաջ մայրցամաքային այսպիսի ճեղքվածքի պատճառով առաջացավ Ատլանտյան օվկիանոսը: Այդ ժամանակ Աֆրիկան եւ Հարավային Ամերիկան բաժանվեցին իրարից.  մինչ այօսր կարելի է նկատել, որ նրանց ափային գծերը համընկնում են:

Նման բան կարող է տեղի ունենալ Աֆրիկյան ռիֆտային հովտում, այդ ժամանակ օվկիանոսը կլցնի կոտրված հատվածը, իսկ Աֆրիկայի մայրցամաքի մի մասը, որը ներառում է Եթովպիան եւ Սոմալին, կվերածվի մեծ կղզու: