Մեքսիկայի Սակատեկաս նահանգի իշխանությունները մարդկային մնացորդներով մի քանի գաղտնի գերեզմանոցների հայտնաբերման մասին են հայտարարել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Սակատեկաս նահանգի դատախազության տվյալներով՝ գտնվել է 8 գերեզման, որտեղից հանվել են 13 մարդու մնացորդներ, այդ թվում մի քանի կանանց, հաղորդում է Excelsior-ը:
Փորձագետները թաղված մարդկանց տարիքը 15-ից 60 տարեկան են գնահատել: Դիակների վիճակն այնպիսին է, որ առանց հատուկ ուսումնասիրությունների դժվար է իրականացնել նույնականացման ընթացակարգ:
Մեքսիկայում նման սարսափելի գտածոները հազվադեպ չեն. նախկինում այդպիսի գաղտնի դամբարաններ էին գտնվել Գերերո, Վերակրուս, Մորելոս նահանգներում:
Սովորաբար, հանցագործներն այդպես թաքցնում են թմրամիջոցների մաֆիայի պատերազմներում սպանվածների մարմիները:




























