ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրերով Արմեն Սմբատյանն ազատվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնից եւ նշանակվել Իսրայելում ՀՀ դեսպան:
Սերժ Սարգսյանի հրամանագրում, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ որոշում եմ.
Արմեն Սմբատյանին ազատել Հայաuտանի Հանրապետության Նախագահի խորհրդականի պաշտոնից»:
Մյուս հրամանագրում էլ ասվում է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Սմբատյանին նշանակել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Երեւան)»:
Նախագահի մեկ այլ հրամանագրով էլ Արմեն Մելքոնյանն ազատվել Իսրայելի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պաշտոնից:




























