Մարտին Լյութեր Քինգի դիմանկարը հայտնվել է Վերոնայում գտնվող 21 հազար քառակուսի մետր դաշտային տարածքի վրա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Գամբարինը նվիրել է աշխատանքը Քինգի սպանության 50-ամյակին, որը տեղի էր ունեցել 1968 թվականի մարտի 4-ին:
Land-art ուղղության արվեստագետն իր աշխատանքներում միայն տրակտոր եւ հողատարածք է օգտագործում՝ մի քանի դրոշակ տեղադրելով ապագա պատկերի սահմանները նշելու համար:
«Դիմանկարը ստեղծելու համար 7 ժամ պահանջվել: Ես ցանկանում էի հիշեցնել աշխարհին մի մարդու մասին, ով իր կյանքը զոհել է հանուն բոլոր ռասաների համար հավասար Հողի գաղափարի: Ես հատուկ փոխել եմ նրա օգտագործած բայի ժամանակը եւ ստացվել է «Ես երազանք ունեի», որպեսզի ցույց տամ, որ մարդու իրավունքների համար պայքարում արդեն շատ բան է արվել, սակայն առջեւում երկար ճանապարհ կա, նրա երազանքը միայն մասամբ էր իրականություն դարձել»,- ասել է Գամբարինը:
Նրա խոսքով՝ 200 մետրանոց դիմանկարը արվել է իր դաշտի վրա, որտեղ բերքը դեռ չի հավաքվել: Պատկերը կմնա եւս երկու շաբաթ, ինչից հետո այնտեղ կրկին սոյա կամ եգիպտացորեն կցանվի:
.jpg)




























