Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ողջունել է Փեսախի (հրեական զատիկ) տոնման ընթացքում իսրայելցի զինվորների՝ իսրայելական պետության սահմանների պաշտպանմանն ուղղված գործողությունները, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը: Համապատասխան հայտարարությունը նախարարների կաբինետի ղեկավարը արել է Գազայի հատվածի հետ սահմանագծին պաղեստինցիների եւ Իսրայելի անվտանգության ուժերի միջեւ ուրբաթ օրը տեղի ունեցած բախումների հաջորդ օրը:
«Փա՛ռք եւ պատիվ մեր զինվորներին, որոնք պաշտպանում են մեր պետության սահմանները եւ թույլ են տալիս Իսրայելի քաղաքացիներին հանգիստ նշել տոնը», - հայտարարել է Նեթանյահուն: «Իր ինքնիշխանության եւ քաղաքացիների անվտանգության ապահովման համար Իսրայելը գործում է հստակ եւ վճռականորեն», - հավելել է նա: Վարչապետի հայտարարությունը տարածել է նրա գրասենյակը:
Պաղեստինի նախագահը հանձնարարել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ հրավիրել
ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Գազայի հատվածում բախումների ժամանակ մարդկանց զոհվելու քննություն անցկացնել
Աբասը Գազայում պաղեստինցիների մահվան կապակցությամբ մարտի 31-ը սգո օր է հայտարարել
Sky. Գազայի հատվածում իսրայելցի զինվորականների հետ բախումների ժամանակ ավելի քան 1000 պաղեստինցիներ են վիրավորվել
Նեթանյահուն ողջունել է իսրայելցի զինվորների՝ սահմանների պաշտպանմանն ուղղված գործողությունները
Հասանելի է
русскийՏեղադրություն




























