«Տյանգում-1» տիեզերակայանը ապրիլի 2-ին մտնի Երկրի մթնոլորտը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով Տիեզերական չվերթների չինական ծրագիրը (CMSP):
«Ժամը 08: 00-ի դրությամբ՝ ուղեծրում կայանի միջին դիրքը 167.6 կմ է կազմել, բարձրությունը պերիգեյում (մոտակա կետը երկրային մակերեսից) 161 կմ է, ապոգեյում (ամենամեծ հեռավորության կետը) 174.3 կմ է, թեքության անկյունը` 42.7 աստիճան»,- նշում է գործակալությունը:
«Տյանգուն-1» կայանը տիեզերք է արձակվել 2011 թվականին, դրա առաքելությունը ավարտվել է 2016 թվականի մարտի 16-ին: Տիեզերակայանը կշռում է մոտ 8 տոննա եւ, ամենայն հավանականությամբ, չի հասցնի ամբողջությամբ այրվել մթնոլորտում: Դրա որոշ բեկորները կհասնեն երկրի մակերեսին: Եվրոպական տիեզերական գործակալությունը ենթադրել է, որ «Տյանգուն-1»-ի անկման գոտին կգտնվի 42.8 աստիճան հյուսիսային լայնության եւ 42.8 աստիճան հարավային լայնության միջեւ:
Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























