Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը Զատկի կապակցությամբ ավանդական ուղերձով դիմել է հավատացյլաներին՝ Զատիկը «մեր փրկության եւ Աստծո՝ մեր հանդեպ սիրո տոն» անվանելով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

                        


«Մենք՝ քրիստոնյաներս, հավատում ենք, որ Քրիստոսի Հարությունը աշխարհի իսկական հույս է, որը երբեք հուսախաբ չի անի... Այսօր մենք խաղաղության պտուղներ ենք խնդրում ամբողջ երկրի համար՝ սկսած սիրելի եւ տառապյալ Սիրիայից, որի բնակչությունը հյուծվել է պատերազմից, որի վերջը չի երեւում: Հարություն առած Քրիստոսի լույսը թող լուսավորի պատասխանատվություն կրող բոլոր քաղաքական գործիչների եւ զինվորների միտքը, որպեսզի ոչնչացումը վերջապես դադարի, մարդու իրավունքները հարգվեն եւ ապահովվի օգնությունը, որի կարիքը ունեն մեր եղբայրներն ու քույրերը»,- մասնավորապես նշել է պոնտիֆիկը:

Հռոմի Պապը աղոթել է նաեւ Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի այլ երկրների, հատկապես Հարավային Սուդանի, Վենեսուելայի ժողովրդի եւ Սուրբ Հողում հաշտության համար: «Մենք երկխոսության պտուղների կոչ ենք անում Կորեական թերակղզու համար, որպեսզի բանակցային տանի առաջ ներդաշնակությունը եւ տարածաշրջանի հաշտեցումը: Նրանք, ովքեր անմիջական պատասխանատվություն ունեն, պետք է իմաստուն եւ կշռադատված գործեն՝ հանուն կորեական ազգի համընդհանուր բարօրության եւ միջազգային հանրության հովանու ներքո վստահելի հարաբերությունների կառուցման», - ասել է նա Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը:

Բացի այդ, պոնտիֆիկը նոր կյանք է խնդրել երեխաների համար, որոնք «սովի եւ պատերազմի պատճառով մեծանում են առանց հույցի, կրթության եւ բժշկական օգնության», եւ տարեցների համար, որոնց անպիտում է եսասեր մշակույթը՝ ազատվելով նրանցից, ովքեր արդյունավետ չեն»:

«Խաղաղության մտուղներ ենք խնդրում նաեւ Ուկրաինայի համար, որպեսզի հաշտեցմանը տանող քայլերն ավելի ամուր դառնան եւ հեշտանան նբակչությանն անհրաժեշտ մարդասիրական նախաձեռնություններըեն»,- մասնավորապես նշել է Պապը: