ԱՄՆ Պետդեպարտամենտը նախագահ Դոնալդ Թրամփի ժամանակ մոտ 13 տոկոսով ավելի քիչ վիզա է տրամադրել, գրում է Politico հրատարակությունը՝ վկայակոչելով սեփական ուսումնասիրությունը:

Մինչեւ անցյալ տարվա մարտ Պետդեպարտամենտը վիզաների տրամադրման վիճակագրությունը ներկայացնում էր միայն ֆինանսական տարիներով. ֆինանսական տարին սկսվում է հոկտեմբերից: Այսպիսով, Թրամփի իշխանության գալուց առաջ եւ հետո վիճակագրության ուղղակի համեմատությունը անհնարին է դառնում: Ուստի հրատարակությունը անցյալ տարվա ամսական վիճակագրությունը համեմատել է 2016-ի ֆինանսական տարվա միջին ամսական ցուցանիշի հետ. նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի վերջին լիարժեք տարին, հաղորդում է« ՌԻԱ Նովոստին»:

Տեղեկացվում է, որ 2016 թվականին ԱՄՆ-ն մեկ ամսում միջինը 865 հազար վիզա է տրամադրել, իսկ  2017 թվականի մարտից մինչեւ 2018 թվականի փետրվար միջին ցուցանիշը կազմել է 754 հազար վիզա, ինչը 13 տոկոսով պակաս է:

Թրամփը  պաշտպանում է անօրինական ներգաղթի կանխարգելման միջոցառումները եւ հայտարարում , որ ԱՄՆ-ը պետք է երկրում այցելուների մանրակրկիտ ընտրություն եւ ներգաղթի բարեփոխումների  կատարի: