ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ C-400-ի հնարավոր համատեղ արտադրության եւ թուրքական կողմին տեխնոլոգիաների փոխանցման համար սահմանափակումներ չկան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Համատեղ արտադրության, տեխնոլոգիաների փոխանցման խնդիրը մեզ համար ոչ թե վստահության կամ որեւէ քաղաքական փոխգործակցության ոլորտում չէ: Դրանք բացառապես առեւտրային հարցեր են, որոնք լուծվում են տնտեսվարող սուբյեկտների մակարդակով: Ինչ-որ ռազմաքաղաքական նկատառումներ եւ սահմանափակումներ այս առումով չկան», - իր թուրք գործընկեր Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Պուտինը:




























