Չինական ընկերությունների դեմ ԱՄՆ առեւտրային քննությունը փաստացի հիմքեր չունի, եւ մտավոր սեփականության պաշտպանության մթնոլորտը մշտապես բարելավվում է, հայտարարել է չինական առաջատար առեւտրի պալատը, որը զբաղվում է մեքենաների եւ էլեկտրոնային արտադրանքի ներմուծմամբ ու արտահանմամբ, փոխանցում է Reuters-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ գործողությունները կհանգեցնեն չինական եւ ամերիկյան ընկերությունների «ահռելի» կորուստների: Չինաստանի կառավարությունը երկրի շահերը պաշտպանելու համար պատրաստ է ամերիկյան ապրանքների նկատմամբ համաժեք միջոցներ ընդունել: «Մենք լիովին կաջակցենք այդ միջոցառումներին»,- նշված է հայտարարության մեջ:
Նշենք, որ ԱՄՆ-ն մտադիր է չինական ապրանքների վրա 60 մլրդ դոլարի մաքսատուրք սահմանել: Չինաստանը խոստացել է պատասխանել հայելային միջոցներով:




























