Լիբանանը հույս ունի Ֆրանսիայում դոնորների համաժողովում միլիարդավոր դոլար հավաքել՝ երկրում տնտեսական ճգնաժամը կանխելու համար:

Լիբանանը հույս ունի, որ դոնոր երկրները եւ ֆինանսական կազմակերպությունները CEDRE համաժողովում կօգնեն երկրի տնտեսությունը խթանել ներդրումների հաշվին, հայտնում է AFP-ն: Լիբանանը հույս ունի ստանալ «6-ից մինչեւ 7 մլրդ դոլար», հայտնել է Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի խորհրդական Նադիմ Մունլան:

Լիբանանի խորհրդարանն անցյալ շաբաթ ընդունել է երկրի 2018 թվականի բյուջեն՝ կանխատեսելով 4,8 մլրդ դոլարի պակասուրդ:

Տնտեսագետ Փոլ Դուեին կարծում է, որ բյուջեի այս աճող պակասուրդը նշանակում է, որ «համակարգային ճգնաժամի հավականությունը առավել քան երբեւէ բարձր է»: Սանանկացումից խուսափելու համար պետությունը պետք է «արագ» կրճատի իր ծախսերը, նշել է նա: