ԱՄՆ Ինդիանա նահանգում ձերբակալվել է 55-ամյա մի տղամարդ, որը սեքսով է զբաղվել հանգուցյալ կնոջ հետ: Սանդեն ազգանունով տղամարդը հայտարարել է, որ սեքսի ընթացքում է կինը մահացել եւ ինքը նույնիսկ փորձել է արհեստական շնչառությամբ նրան փրկել: Շտապօգնությանը եւս չի հաջողվել փրկել կնոջ կյանքը:

Իրավապահ մարմինները տեսագրության հիման վրա Սանդենին ներկայացրել են նեկրոֆիլիայի եւ դիապղծման մեղադրանք: Սանդենն ազատ է արձակվել կես միլիոն դոլար գրավի դիմաց:

Տրիբունան գրում է, որ 55-ամյա Սանդենն ու 48-ամյա Ռեբեկա Ուայթհեդը ծանոթացել էին երեք ու կես ամիս առաջ` ծանոթությունների կայքի միջոցով: Հատկանշական է, որ Ռիչարդ Էլվուդ Սանդենին նախկինում արդեն մեղադրել են սեռական հողի վրա կատարած հարձակման մեջ: