Հայաստանում բնակչությանը առաջարկվող ապրանքների եւ ծառայությունների որակի վերահսկողության համակարգ չկա: Այս մասին ապրիլի 6-ին ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստի շրջանակում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկված եւ պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում ապրանքների եւ ծառայությունների վերահսկողության համապատասխան պետական կառույց չկա: «Բացի այդ, խնդիրն այն է, որ այսօրվա նման հանդիպումներն ԱՊՀ-ում տարին երկու անգամ են անցկացվում, ընդ որում, այդ քննարկումներին մասնակցում էբաղառապես պետական հատվածը, իսկ հասարակական հատվածը պարզապես ներկա է որպես հյուր»,- ասաց Պիպոյանը:
ՀԿ-ի ղեկավարի խոսքով՝ Հայաստանում չկա որակը վերահսկող պետական կառույց: Միեւնույն ժամանակ, շարունակեց նա, որ նախադեպերի հիման վրա ստուգումների անցկացումը արմատապես սխալ է. պետք չէ սպասել, որպեսզի անպայման դժբախտ պատահարներ լինեն, աշխատանքի անցնելու համար: «Կեմերովոյում տեղի ունեցած հրդեհից հետո մենք սկսեցինք մտածել, թե ինչպիսին է իրավիճակը մեր առեւտրի կենտրոններում, էլ չեմ խոսում հիվանդանոցների եւ մանկապարտեզների մասին: Դրանից ընդամենը 10 օր անց պայթյուն էր տեղի ունեցավ Burger King սրճարանում, եւ մենք սկսեցինք մտածել՝ ինչպիսին է իրավիճակը հանրային սննդի օբյեկտներում:
Պետք չէ սպասել դժբախտ պատահարների՝ խնդիրների մասին մտածելու համար, պետք է արագ լուծել դրանք եւ կանխվեն արտակարգ իրավիճակները»,- եզրափակեց հասարակական կազմակերպության ղեկավարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 6-ին Երեւանում ընթանում է ԱՊՀ անդամ պետությունների սպառողների իրավունքների պաշտպանության խորհրդատվական խորհրդի 14-րդ նիստը:
Հայաստանում ապրանքների եւ ծառայությունների որակի վերահսկողություն չկա. ՀԿ
Հասանելի է
русский



























