Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերը Երկրորդ աշխարհամարտի ավարտից ի վեր առաջին անգամ համալրել է իր արագ արձագանքման ծովային Amphibious Rapid Deployment Brigade (ARDB) հետեւակազորը, հաղորդում է Reuters–ը։
1.5 հազար զինվորներից բաղկացած ճապոնական ծովային հետեւակազորի ջոկատը կտեղակայվի Կյուսյու կղզում։ Հետագայում այն կտեղակայվի Օկինավայում։
Ծովային հետեւակազորը տեղակայվել է Չինաստանի կողմից Հարավ–չինական ծովում կղզիների օկուպացման սպառնալիքին հակազդելու համար։
2017 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի կառավարությունը պաշտպանական ծախսերի ռեկորդային գումար էր հատկացրել՝ 861 մլրդ դոլար։ Այդ գումարի զգալի հատվածը կծախսվի հակաօդային պաշտպանության համալիրներ գնելու համար Հյուսիսային Կորեայի հրթիռներից պաշտպանվելու համար։




























