Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, թե դասախոս է աշխատել Նիդեռլանդների խոսնակների ակադեմիայում: «Պայմանավորվել եм ակադեմիայի հետ համագործակցության վերաբերյալ: Քանի դեռ Եվոպայում եմ, գումար վաստակելու եմ դասախոսոթւոյւններով: Ակադեմիայում հրաշալի կոլեկտիվ կա, ինձ տպավորեց մեր տարածաշրջանի մասին լավ իմացությունն ու ճիշտ արժեքները։ Հուսով եմ՝ երկար դասախոսութոյւններ կարդալու կարիք չի լինի, իսկ փորձս կօգտագործեմ ոչ թե դասախոսությունների, այլ օլիգարխներին իշխանազարկելու եւ իրական բարեփոխումների համար»,- գրել է Սաակաշվիլին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի իշխանությունները փետրվարին Սաակաշվիլիին արտաքսել էին Լեհաստան, որտեղից էլ նա անցել էր Նիդեռլանդներ: