Բրիտանիայի ԱԳՆ-ն ստացել է Ռուսաստանի դեսպանատան խնդրանքը` դեսպան Ալեքսանդր Յակովենկոյի եւ նախարար Բորիս Ջոնսոնի հանդիպման մասին: ԱԳՆ-ն նշել է, որ խոստանում է այն քննարկել եւ պատասխան տալ: Այս մասին լրագրողներին հայտնել է նախարարության ներկայացուցիչը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իհարկե, մենք կքննարկենք նրանց խնդրանքը եւ պատշաճ կերպով կպատասխանենք», - ասել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:

Ավելի վաղ այսօր Լոնդոնում ՌԴ դեսպանատունը հայտնել էր, որ Բրիտանիայի ԱԳՆ-ին նախարարի հետ հանդիպելու խնդրանք է ուղարկել Սոլսբերիում տեղի ունեցած թունավորման դեպքը քննարկելու համար:

ՌԴ դեսպանատունը Բորիս Ջոնսոնի հետ հանդիպելու նոտա է ուղարկել եւ Սկրիպալի գործով Շվեդիայի մեղադրանքներին է պատասխանել