Ամերիկյան Զինված ուժերի երկու գլխավոր զենիթահրթիռային համալիրների՝ THAAD–ը եւ Patriot–ը զորավարժությունների ժամանակ  հաջողությամբ ցույց են տվել միմյանց հետ «հաղորդակցվելու» հնարավորությունը։ Այս մասին հայտնել է ամերիկյան Պաշտպանության նախարարության հակահրթիռային պաշտպանության հարցերով գործակալությունը, գրում է ՏԱՍՍ–ը։

THAAD–ի նոր ծրագրային ապահովման փորձարկումը անցկացվել է Նյու Մեքսիկո նահանգի պոլիգոններից մեկում։ Patriot համալիրը նույնպես հայտնաբերել եւ հետապնդել է թիրախին։ Ե՛վ THAAD–ը, ե՛ւ Patriot–ը փոխանակվել են մարտավարական տվյալներով, որով հաստատվել է այս երկու համակարգերի փոխգործակցության հնարավորությունը»,–նշված է Պենտագոնի գործակալության հաղորդագրության մեջ։

Երկու համակարգերն էլ տեղակայվել են Կորեայի հանրապետությունում Հյուսիսային Կորեայի կողմից հնարավոր հարձակմանը պատասխանելու համար։ THAAD համակարգը գտնվում է նաեւ Գուամ կղզու վրա, իսկ Patriot–ը նաեւ շատ այլ երկրներում։