Sulzer շվեյցարական ավտոշինական կոնցեռնը հայտարարել է Վիկտոր Վեքսելբերգի «Ռենովա» խմբից իր 5 միլիոն բաժնետոմսերի գնման մտադրությա մասին, հաղորդում է Kommersant.ru- ն:
Թե՛ գործարարը, թե՛ նրա ընկերությունը ներառվել են ԱՄՆ ֆինանսների նախարարության պատժամիջոցների ցանկում, որը հրապարակվել էր ապրիլի 6-ին:
Ընկերության հաղորդագրության համաձայն՝ պարտավորությունների մասին համաձայնագիրը ստորագրվել է ապրիլի 8-ին: Գործարքի ավարտից հետո Sulzer-ի կապիտալում «Ռենովա»-յի մասնաբաժինը կնվազի 50 տոկոսից եւ կկազմի 48.83 տոկոս: Զեկույցում նաեւ նշվում է, որ Sulzer-ը «Ռենովա»-յի գումարները կփոխանցի միայն այն բանից հետո, երբ պաշտոնական ծանուցագիր կստանա պատժամիջոցային ռիսկերի վերացման մասին:
Հասանելի է
русскийԹեմա




























