ՀՀ նախագահի պաշտոնական կայքը թարմացվել է եւ որպես երկրի նախագահ արդեն ներկայացված է Արմեն Սարգսյանը:
Կայքում ներկայացված է Արմեն Սարգսյանի կենսագրությունը, ինչպես նաեւ ընտանեկան լուսանկարները՝ զավակների ու թոռների հետ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ հատուկ նիստում տեղի է ունեցել ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալության արարողությունը եւ նա ստանձնել է ՀՀ նախագահի լիազորությունները, իսկ Սերժ Սարգսյանի լիազորությունները դադարել են:
Նշենք, որ այսօրվանից Հայաստանն ամբողջությամբ անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի: Այսուհետ Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան կլինի վարչապետի: Իսկ վարչապետի ընտրությունը տեղի է ունենալու ապրիլի 17-ին, ԱԺ հատուկ նիստում: Կառավարությունն այսօր արդեն հրաժարական է ներկայացրել ՀՀ նախագահին, որն անհապաղ ընդունվել է:
- Մենք պետք է կերտենք նոր, երիտասարդ, ստեղծագործ Հայաստան. Արմեն Սարգսյան (Ֆոտո)
- Արմեն Սարգսյանը հանդիպել է վարչապետ Կարեն Կարապետյանին. կառավարությունը հրաժարական է տվել (Ֆոտո)


































