Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչեւ ապրիլի 16-ը կհայտարարի ՀՀ վարչապետի թեկնածուի անունը։ Այդ մասին NEWS.am-ին հայտնել է ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։
Նրա խոսքով, ՀՀԿ-ն ապրիլի 11-ին, ժամը 20-ին Գործադիր մարմնի նիստ է գումարելու։ Չի բացառվում, որ այս շաբաթ նաեւ ՀՀԿ խորհրդի նիստ գումարվի։ Գործադիր մարմինը խորհրդին առաջարկի՝ հաստատել վարչապետի թեկնածուին։
Նշենք, որ ապրիլի 17-ին Ազգային ժողովում բաց քվեարկությամբ ընտրելու են վարչապետին։
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ ապրիլի 9-ին հրաժարական է ներկայացրել։ Ամենայն հավանականությամբ, նոր վարչապետը կլինի պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը։




























