Գերմանիայի արտգործնախարար Հորսթ Զեեհոֆերը մտադիր է հասնել Վրաստանի, Հայաստանի, ինչպես նաեւ Մարոկկոյի, Թունիսի եւ Ալժիրի՝ որպես այսպես կոչված «անվտանգ երկրներ» ճանաչմանը՝ ապաստանի տրամադրման համար հայտերի մշակման գործընթացն արագացնելու նպատակով:

Վրաստանի եւ Հայաստանի քաղաքացիների կողմից դիմումների քանակը շատ մեծ է, սակայն դրական եզրակացություններ տրվում են միայն միայն քչերին: Այս մասին Westdeutsche Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է Ներքին գործերի նախարարության պետքարտուղար Շտեֆան Մայերը:

Վրաստանի՝ որպես «անվտանգ երկիր» ճանաչումը ես բավականին տեղին եմ համարում, առավել եւս Վրաստանի կառավարությունը միանշանակ կողմ է դրան», - ասել է Մայերը, հաղորդում է DW- ն:

Ըստ Միգրացիայի եւ փախստականների հարցերով դաշնային գերատեսչության տվյալների՝ 2017 թվականին Գերմանիայում  ապաստան ստանալու համար հայտ է ներկայացրել 3.462 Վրաստանի քաղաքացի եւ 3.857 Հայաստանի քաղաքացի: