«Մենք կոչ ենք անում պայքարել բաց ձեռքերով, եթե մեր հանդեպ բռնություն գործադրվի մենք չպիտի բռնությամբ պատասխանենք»։ Այդ մասին «Ազատության» եթերում, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ ասել է «ԵԼք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

Նա խոսել է ապրիլի 13-ին ժամը 18:30-ին կայանալիք հանրահավաքի ու դրա հավանական արդյունքների մասին:

«Այս շարժման ընթացքում մենք կոչ ենք անում պայքարել բաց ձեռքերով, եթե մեր հանդեպ բռնություն գործադրվի մենք չպիտի բռնությամբ պատասխանենք: Եթե բավարար չափով մարդ լինի համախմբված. ժողովուրդը կարող է առաջադրել իր թեկնածուին: Մեր ամեն փոքր կամ մեծ քայլ մոտեցնում է մեզ նպատակի իրականացմանը, այն է՝ կանխել Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելը: Առանց ժողովրդի ես չեմ կարող հաղթական ապահովել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Բանախոսի համոզմամբ, այս շարժումը լինելու է գործողությունների շարժում, ժողովուրդը պետք է դուրս գա փողոց ու ասի՝ «ես դուրս եկա փողոց եւ որոշեցի».

«Չի լինի այնպես, որ ասեք՝ լավ ոչինչ չի փոխվում, ժողովուրդ ջան, գնացեք տուն: Իհարկե, բոլոր խնդիրները հնարավոր է հաղթահարել, եթե հրապարակ դուրս գան մեծ թվով մարդիկ: Մենք բացեիբաց ասում ենք, որ անհրաժեշտության դեպքում շրջապատելու ենք տներ, պետական կառույցներ, ու եթե հրապարակում լինի 50 հոգի, ապա մենք կշրջապատենք այն, ինչը հնարավոր է շրջապատել 50 հոգով: Բայց մենք հույս ունենք, որ մեզ կմիանան ոչ միայն Երեւանի, այլ նաեւ մարզերի բնակիչները, մեր քայլարշավի նպատակը հենց դա»,- ասաց Փաշինյանը հավելելով. «Նրանք, ովքեր մտածում են, թե ես իշխանության պրոեկտ եմ, դատավճիռ կայացրեք ու գնդակահարեք ինձ»: