Կանացի սեռական օրգանների լուսանկարներով օրացույցը Իտալիայում բողոքի ալիք է բարձրացրել: Ֆեմինիստուհիները աշխատանքներ են իրականացնում, որպեսզի կանխեն դրա հրապարակումը, գրում է ֆրանսիական Les Echos-ը:
Լուսանկարչի խոսքով, իր լուսանկարները բնական գեղեցկության խորհրդանիշն են: Սակայն ֆեմինիստները միանգամից դեմ են արտահայտվել այս կամպանիային` այն անվանելով «ոչ էթիկական»:
Օրացույցի հեղինակ Օլիվյերո Տոսկանին բարձր է գնահատում իր վերջին աշխատանքը: «Սեքսուալ կանանց պատկերներով շատ օրացույցներ կան: Իմ լուսանկարները բոլորովին էլ սատանայական չեն, դրանք ներկայացնում են մարմնի գեղեցիկ եւ առողջ հատվածը»: Օրացույցը, որ տպվել է 76 հազար օրինակով, կտարածվի Rolling Stone ամսագրի իտալական տարբերակի հետ:




























