Կիրակի օրը Գերմանիայի հարավ-արեւմուտքում վայրէջք կատարելիս թեթեւ շարժիչով երկու ինքնաթիռ է բախվել, հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով  DPA գործակալությունը:

Գործակալության փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Շվեբիշ-Հալլ լեռան մոտակայքում (Բադեն-Վյուրտեմբերգ դաշնային պետություն): Արտակարգ իրավիճակների պատճառները դեռ չեն հաղորդվում: