Ֆիլադելֆիայում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ երկու սեւ տղամարդուն արգելել էին օգտվել Starbucks-ի զուգարանից, սոցիալական ցանցերում սկսել են սրճարանի ցանցի բոյկոտման կոչեր անել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով CNBC-ին:

Սկանդալը տեղի էր ունեցել մի քանի օր առաջ, երբ երկու աֆրոամերիկացի մտել էին սրճարան և սպասում էին իրենց ընկերոջը: Ընդ որում, երկու այցելուն էլ ոչինչ չէին պատվիրել: Ենբ նրանցից մեկը ցանկացել էր գնալ զուգարան, սրճարանի աշխատակիցները հայտարարել էին, որ այն նախատեսված է միայն հաճախորդների համար: Դրանից հետո նրանց մի քանի անգամ խնդրել էին դուրս գալ սրճարանից, սակայն ընկերները հրաժարվել են: Այնուհետև աշխատակիցները ոստիկանություն էին կանչել, և տղամարդկանց ձերբակալել էին:

Ավելի ուշ ոստիկանության ներկայացուցիչ Ռիչարդ Ռոսը հայտարարել էր, որ իրավապահները ոչ մի վատ բան չեն արել: Ընկերությունը հրապարակավ ներողություն էր խնդրել տեղի ունեցածի համար, սակայն միջադեպի մասին հայտնի էր դարձել հասարակությանը, որը դատապարտել էր Starbucks-ի ղեկավարությանը:  #boycottstarbucks հեշթեգը դարձել է Twitter-ի ամերիկյան հատվածի ամենատարածվածներից մեկը: