Պակիստանում ոստիկանների եւ ցուցարարների միջեւ բախումների արդյունքում մեկ մարդ սպանվել է: Անցյալ հանգստյան օրերին ակցիայի մասնակիցները 7-ամյա աղջկա սպանության կապակցությամբ փողոց էին դուրս եկել: Բողոքի ակցիայի մասնակիցները ոստիկանությանը մեղադրում են գործի հետաքննությամբ չզբաղվելու համար, հաղորդում է AP-n:

Բախումների արդյունքում կրակոցից գլխին ստացված վնասվածքից մասնակիցներից մեկը մահացել է: Ոստիկանության տվյալներով՝ 17 իրավապահներ վնասվածքներ են ստացել: Հաղորդվում է, որ բողոքի մասնակիցները սկսել են ոստիկանների վրա քարեր նետել, որոնք էլ ի պատասխան սկսել են օդ կրակել եւ արցունքաբեր գազ կիրառել:

Աղջիկը 2 օր առաջ է մահացել: Նրա մարմինը երեկ է հայտնաբերվել: Նախնական տվյալներով՝ երեխային բռնաբարել են եւ խեղդել: