Պենտագոնի ղեկավար Ջիմ Մաթիսը ԿԺԴՀ-ի հետ առաջիկա հանդիպման կապակցությամբ լավատեսական պատճառներ է տեսնում այն բանից հետո, երբ Փհենյանը հայտարարեց միջուկային փորձարկումների եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման դադարեցման մասին:
«Կարծում եմ, լավատեսության համար շատ պատճառներ կան այն կապակցությամբ, որ բանակցություններն արդյունավետ են լինելու», - ասել է Մաթիսը:
ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը նախորդ շաբաթվավերջին հայտարարել էր, որ այլեւս միջուկային փորձարկումների եւ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման անհրաժեշտությունը չի տեսնում:




























