ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը ի պատասխան Օլեգ Դերիպասկայի՝ UC Rusal-ի հիմնական բաժնետեր «En+»-ում իր բաժնեմասը 50 տոկոսից նվազեցնելու որոշմանը, հայտարարել է, որ սա ընկերության համար հիմք չէ պատժամիջոցների չենթարկվելու համար, գրում է ՌԲԿ-ն:
Գերատեսչության ներկայացուցչի հայտարարությունում ասվում է, որ OFAC-ը (Ֆինանսների նախարարության Արտասահմանյան ակտիվների վերահսկման վարչություն) պատժամիջոցների ցուցակից դուրս գալու յուրաքանչյուր հարցումներից հանգամանքների եւ փաստերի մանրակրկիտ վերլուծություն է կատարում», հավելում է գործակալությունը:
UC Rusal-ը եւ նրա հիմնական սեփականատեր Օլեգ Դերիպասկան ապրիլի 6-ին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների ցանկում:



























