Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները ավիահարվածներ են հասցրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ» ահաբեկչական կազմակերպության ռազմածովային 6 օբյեկտների ուղղությամբ։ Այս մասին նշված է Իսրայելի պաշտպանության նախարարության (ՑԱԽԱԼ) թվիթերյան էջում։ ՑԱԽԱԼ-ի փոխանցմամբ՝ ավիահարվածներն իրականացվել են ի պատասխան «ՀԱՄԱՍ»-ի ահաբեկչական գործունեությանը եւ կազմակերպության անդամների կողմից Իսրայելի տարածք զանգվածայնորեն ներթափանցելու փորձերին։

Հիշեցնենք, որ մարտի սկզբին իսրայելական ավիացիան հարվածներ էր իրականացրել Գազայի հատվածում «ՀԱՄԱՍ»-ի ռազմական օբյեկտների ուղղությամբ  ի պատասխան կազմակերպության անդամների կողմից սահմանին պայթուցիկներ տեղադրելու փորձերին։