Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մտադիր է մայիսին փակել հյուսիսկորեական փորձարարական միջուկային վարժարանը, ինչպես նաեւ արդյունքները ներկայացնել ԱՄՆ եւ Հարավային Կորեայի փորձագետներին ու լրագրողներին: Այս մասին հայտնել է Հարավային Կորեայի առաջնորդ Մուն Չժե Ինի ներկայացուցիչը՝ վկայակոչելով անձամբ Կիմ Չեն Ընի հայտարարությունը: Հյուսիսային Կորեայի առաջնորդն այս մտադրության մասին հայտարարել էր իր հարավակորեացի գործընկերոջ հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ, փոխանցում է DW-ն:
Դրանից զատ, Կիմ Չեն Ընն իբր հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կհասկանա, որ հյուսիսկորեացի առաջնորդն «այն մարդը չէ», որը հրթիռներ կարձակի ԱՄՆ ուղղությամբ: Հյուսիսային Կորեայում հնարավոր այլ փոփոխությունների թվում է Հարավային Կորեայի հետ ժամի համաժամանակացումը: 2015 թվականին Փհենյանը ստեղծել էր սեփական ժամային գոտի, որը հարավկորեական ժամից կես ժամ հետ է:
Ապրիլի 27-ին սահմանամերձ Փհանմունջոմ գյուղում բարձր մակարդակով կորեա-կորեական հանդիպման ժամանակ Կիմ Չեն Ընը եւ Մուն Չժե Ինը համաձայնություն են ձեռք բերել Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման, նաեւ պատերազմական վիճակի պաշտոնական ավարտի շուրջ, որի մեջ են 1950-ական թվականների սկզբից՝ կորեական հակամարտության տարիներից:




























