Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին իր կուռքն է անվանել եւ չի բացառել ապագայում նրա հետ հանդիպումը, հայտնում է տեղական ABS-CBN հեռուստաալիքը:

«Նրան մշտապես վատ տղա են պատկերել, սակայն իր մի արարքով նա բոլորի համար օրվա հերոս դարձավ: Հիմա նա իմ կուռքն է»,- խոստովանել է Դուտերտեն: Նա նշել է, որ «Կիմ Չեն Ընի հետ երբեւէ կհանդիպի»: «Ես նրան կասեմ՝ դու հերոս ես, դու գիտես որ պահին է անհրաժեշտ լարել քո բոլոր ուժերը»,- ասել է Ֆիլիպինների նախագահը: