«Թուրքական հոսք» գազամուղի առաջին ճյուղի ծովային հատվածի խորջրյա տեղակայումը ավարտվել է երկուշաբթի Սեւ ծովի Թուրքիայի առափնյա շրջանում, նշված է «Գազպրոմի»–ի հաղորդագրությունում։

Հաղորդագրությունում նշվում է, որ «Թուրքական հոսքը» իրականացնում է գրաֆիկին համապատասխան միաժամանակ Ռուսաստանի եւ Թուրքիայի առափնյա շրջաններում եւ Սեւ ծովում։

«Թուրքական հոսք» նախագծի իրականացումը հաջողությամբ շարունակվում է։ Առաջին կարեւոր փուլն իրականացվել է՝ կառուցվել է գազամուղի առաջին ճյուղը։ Շինարարության տեմպերը բարձր են։ 2017 թվականի մայիսի 7–ից ի վեր, ընդհանուր առմամբ,  կառուցվել է ծովային գազամուղի արդեն 1161 կիլոմետրը, որը կազմում է դրա ամբողջ երկարության 62 տոկոսը։  «Թուրքական հոսքը», անկասկած, մեծ դեր է խաղում Թուրքիայի եւ Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման համար»,–նշել է «Գազպրոմ» ԲԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը։