Հայաստանի աշխատանքային օրենսգրքի նոր խմբագրությունը կարող է օրինականացնել աշխատակիցների շահագործումը։ Ապրիլի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք է հայտնել ՀՀ Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը։
Նրա խոսքով՝ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության պատրաստված օրինագծով առաջարկում է չեղարկել հավելավճարների ապահովումը արտաժամյա եւ տոն օրերին աշխատանքի համար, ինչպես նաեւ վնասակար եւ առանձնապես վնասակարության արտադրություններում։ «Աշխատողները պետք է կամ ինքնուրույն հասնեն գործատուի կողմից այդ իրավունքների պահպանմանը, կամ հասնեն արհմիությունների միջոցով։ Փոխարենը ոչինչ չի առաջարկվում՝ օրինակ, պարտադիր մասնագիտական ապահովագրություն»,–նշել է Խառատյանը։
Այնուամենայնիվ, նա առաջարկել է, ԱՕ–ի նոր խմբագրությունը որպես վատը ընկալել չարժի։ Օրինագիծն ընդլայնում է նոր աշխատանքի անցնելիս արձակուրդի իրավունքը, կարելի է գնալ արձակուրդ ավելի շուտ քան վեց ամիսն է։ «Օրենսգրքի նոր խմբագրությունը ավելացնում է արհմիությունների դերը՝ դրանք դառնում են հիմնական բանակցողը գործատուների հետ։ Սակայն խնդիրն այլ է՝ աշխատողը չպետք է պայմանավորվի իրավունքների մասին, այլ դրանք ունենա։ Այդ իրավունքները պետք է ապահովի պետությունը»,–շեշտել է Արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահը։




























