ԱՄՆ–ն պղնձի եւ ալյումինի մատակարարման պայմանների շուրջ Եվրամիության, Կանադայի եւ Մեքսիկայի հետ բանակցությունների ժամկետը հետաձգել է մինչեւ հունիսի 1-ը, գրում է «Կոմերսանտը»։
Այս մետաղների ներկրման մաքսատուրքերի բացառման համաձայնագիր է կայացվել Արգենտինայի, Ավստրալիայի եւ Բրազիլիայի հետ։
Հիշեցնենք, որ մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պղնձի ներկրման 25 եւ ալյումինի ներկրման 10 տոկոս մաքսատուրք էր սահմանել։



























