Ռուսաստանը մայիսի 1-ից Թուրքիայից լոլիկ մատակարարող ընկերությունների թվի սահմանափակումները կհանի: Ըստ որում՝ պահպանվում է մատակարարումների քվոտան՝ տարեկան 50 հազար տոննա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվան այս որոշումն ընդունել է ՌԴ գյուղատնտեսության նախարար Ալեքսանդր Տկաչեւի եւ Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հանդիպումից հետո, որը տեղի է ունեցել ապրիլի 23-ին: Ապրիլի վերջի տվյալներով՝ Թուրքիան արդեն Ռուսաստան է մատակարարել 17 հազար տոննա լոլիկ:
Ռուսաստանը Թուրքիայից մի շարք մթերքների մատակարարումնոերի արգելք էր սահմանել 2016 թվականի հունվարի 1-ից՝ ի պատասխան Սիրիայում 2015-ի նոյեմբերի վերջին ռուսական Սու-24-ը թուրքական ՌՕՈՒ-ի կողմից հարձակման ենթարկվելու: 2016-ի աշնանից սահմանափակումները հաջորդաբար հանվել են, սակայն լոլիկի մատակարարման արգելքը, որը Թուրքիայի համար ամենակարեւորներից մեկն է, պահպանվել է մինչեւ 2017 թվականի նոյեմբեր:



























